Բարի գալուստ
Նոյան ռեստորան
Մեծ սրահ
Փոքր սրահ
Լաունջ բար
Առանձնասենյակ

Բարի գալուստ Նոյան ռեստորան

Երբեմն հայկական խոհանոցով այս փոքրիկ ռեստորանը երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրված վայրերից մեկն էր: Ով գեթ մեկ անգամ այցելել է «Նոյան» ռեստորան, կարոտով է հիշում նրա խոհանոցը, հատկապես հագեցնող խաշը, կամ էլ ժողովրդական, էստրադային, սիրված երգերի կենդանի կատարումները, որոնք ուղեկցում են ռեստորանի բոլոր երեկոները:

Աշխատանքային ժամեր

Ամեն օր

9:00 - 23:30

Մեծ սրահ

Ավելացվել է մեծ սրսհի ընդհանուր տարածքը, ինչի շնորհիվ էլ բազմապատկվել է սեղանների քանակը: Մեծ սրահն իր հյուրասեր դռներն է բացում Ձեր առջև՝ հյուրընկալելով մինչև 75 անձ: Նշեք Ձեր հիշարժան առիթները հին հայկական զարդաքանդակներով և ինքնատիպ լուծումներով սրահում:

Փոքր սրահ

Փոքր սրահը նախատեսված է ավելի նեղ խնջույքների համար, այն հյուրընկալում է մինչև 40 անձ: Փոքր սրահի ինտերիերն առանձնանում է յուրահատուկ լուծումներով: Կենտրոնում վառվող բուխարին Ձեր խնջույքին կհաղորդի ջերմ մթնոլորտ, պատերը զարդարված են հին հայկական կյանքն իրենց մեջ արտացոլող նկարներով իսկ պատուհանագոգերը զարդարված են կժերով և այլ գործիքներով, որոնք իրենց ներկայությունն ունեին ժամանակի խնջույքներին:

Լաունջ բար

Ռեստորանին կից՝ դրսում, բացվել է արդիական գաղափարով սրճարան լաունջ ձևաչափով, մեծ, հարմարավետ, կաշվե բազմոցներով, որտեղ կարելի է անցկացնել ժամանցը, թեթևանալ ամենօրյա հոգսերից:

Առանձնասենյակ

Առանձնասենյակն իր հյուրասեր դռներն է բացում ձեր առջև: Այստեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը նեղ շրջանակում և վայելել Նոյան Ռեստորանի ամենահամեղ և բացառիկ համային լուծումներով ուտեստները:

Կենդանի
Երաժշտություն

Ամենօրյա ջերմ մթնոլորտն ապահովում է ռեստորանում
հնչող կենդանի երաժշտությունը: Ձեր օրը կզարդարեն
իրենց քնքշագույն և նրբաճաշակ կատարումներով՝
Գոհար Մուրադյանը, Անատոլիյ Կուտյեպովը
և կլառնետիստ Հարութիկը:

Կապ

+374 (091) 53 50 30
+374 (010) 53 50 30
noyyan.hacatun@mail.ru
Փարպեցու փող. 9/15, Երևան.